Похожее изображение1․ Հում կարտոֆիլ
Կարտոֆիլն օգնում է հեռացնել ցավային ախտանիշները և արագացնում է թեթև այրվածքների ապաքինումը։
Կարտոֆիլը քերել (առանց կլպելու) և ստացված խույսը մեկ կամ երկու ժամվա ընթացքում դնել այրվածքի վրա՝ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ թարմացնելով։

2. Բազուկ
Քերած բազուկը ևս հիանալի միջոց է այրվածքների դեմ։

3. Դդում
Եվս մի հիանալի միջոց, որից պատրաստված թարմ խյուսը անցկացնում է ցավը և հովացնում մաշկը։

4. Ձվի սպիտակուց
Լավ է օգնում նաև ձվի հարած սպիտակուցը։ Այրվածքի վրա դնելիս այն ուժեղ այրում է, բայց մի երկու րոպեից ցավը հանգստանում է։ Այն օգնում է խուսափել բշտիկներից ու վերքերից, շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս արագ դրվի այրվածքի վրա։

Իսկ ծանր այրվածքների բուժման համար անհրաժեշտ է ձվի դեղնուցով պատրաստված հատուկ դեղամիջոց, որը պատրաստվում է հետևյալ կերպ․ 4 պինդ եփած ձվի դեղնուցները հանել, դնել լավ տաքացրած չոր թավայի մեջ և տապակել՝ պատառաքաղով տրորելով։ 20 րոպե հետո այս զանգվածից սկսում է հեղուկ արտազատվել, որը պետք է առանձին բանկայի մեջ լցնել և սառնարանում պահել: Ահա այս քսուքն էլ բուժում է ծանր այրվածքները։ Այն պետք է օրը մի քանի անգամ քսել հատկապես արյունահոսող ճաքերի և վերքերի վրա։ Քսուքն անհավատալի բուժիչ հատկություն ունի և վերքերը այնպես է լավացնում, որ նույնիսկ հետք չի մնում։ Եթե վնասված տարածքը մեծ է, ապա դեղնուցների թիվը շատացրեք՝ հասցնելով 10-20:

6. Տնտեսական օճառ
Եթե այրվածքի վրա անմիջապես քսել խոնավ շագանակագույն տնտեսական օճառով, ապա ցավը բավականին արագ կթեթևանա, իսկ այտուցվածությունը և կարմրությունը ակնթարթորեն կանցնեն։

7. Ալյուր
Եթե ձեռքին պատահաբար եռացրած ջուր է լցվել, ու չգիտեք ինչ անել, ապա խոհանոցում ալյուր փնտրեք։ Այն անմիջապես լցրեք այրվածքի վրա և ցավը կթեթևանա։ Իսկ բշտիկներից խուսափելու համար ալյուրը երկար թողեք այրվածքի վրա։

8. Հալվե
Այն շատ օգտակար բույս է՝ հատկապես այրվածքները բուժելու համար: Մի քանի ճյուղը բավական է, որպեսզի խյուսի նման քսուք պատրաստել և դնել այրվածքին։ Պետք է ժամանակ առ ժամանակ կոմպրեսը թարմացնել, իսկ գիշերը հալվեի բարակ շերտերը վիրակապի օգնությամբ կապել այրվածքի վրա։ Հաջորդ առավոտյան արդյունքը Ձեզ հաճելիորեն կզարմացնի։

9. Մեղր
Այրվածքի վրա բնական մեղր քսեք, և ցավը կհանգստանա և բշտիկներ չեն առաջանա։

10. Մեղրից, սպիտակուցից և մեղրամոմից պատրաստված քսուք
3 ճաշի գդալ մեղրը, 3 ճաշի գդալ բնական մեղրամոմը և 3 ճաշի գդալ արևածաղկի յուղը գոլորշու վրա հալեցնել, հովացնել և զգուշությամբ խառնել սպիտակուցը։ Պահել սառնարանում, օրվա մեջ հաճախակի քսել՝ մինչև 10 անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել