Ոչ ճիշտ ըմպած թեյը կարող է վնասել օրգանիզմին։ Չինացի փորձագետները խստորեն հետևում են թեյը ըմպելու կանոններին, որը նրանց միայն օգուտ է բերում։

Картинки по запросу tea

Թեյի 10 «չի կարելիները»

1. Չի կարելի թեյը խմել քաղցած վիճակում։ Չինացիները կարծում են, որ թեյը սառեցնող հատկություն ունի և կարող է չափից շատ սառեցնել ստամոքսն ու փայծախը։

2. Չի կարելի չափազանց տաք թեյ ըմպել։ Այն կարող է վնասել կերակրափողը և ստամոքսը։ Թեյի օգտագործման ընդունելի ջերմաստիճանը 56 C է։

3. Չի կարելի օգտագործել շատ սառը թեյ, քանի որ այն ձեզ առավել առույգ չի դարձնի, իսկ օրգանիզմի վրա ցրտի և ծանրության զգացում կթողնի։

4. Չի կարելի շատ թունդ թեյ օգտագործել։ Թեյի մեջ պարունակվող տանինի ու կոֆեինի մեծ չափաբաժինը ազդում է նյարդային համակարգի վրա, որն էլ կարող է գլխացավի և անքնության պատճառ  դառնալ։

5. Չի կարելի թեյը երկար թրմել։ Օգտակար բաղադրիչները սկսում են թթվել, իսկ վիտամինները կորչում են։

6. Եթե որակյալ թեյ է, ապա օգտակար նյութերը բավարարում են 3 անգամ թրմելու համար։ 4-րդը արդեն և՛ անհամ է, և՛ անօգտակար։

7. Չի կարելի թեյը ըմպել անմիջապես հաց ուտելուց առաջ։ Այն ջրիկացնում է թուքը, և դուք կորցնում եք համի ընկալումը։ Թեյը խմեք ուտելուց 30 րոպե առաջ։

8. Թեյը չի կարելի ըմպել նաև ուտելուց անմիջապես հետո։ Այն շատացնում է մարսելուն ուղղված ստամոքսահյութը։ Թեյը խմեք ուտելուց 30 րոպե հետո։

9. Չի կարելի թեյով դեղորայք ընդունել։ Թեյի բաղադրությունը կարող է փոխել դեղի ազդեցությունը։

10. Չի կարելի ըմպել նախորդ օրվա թեյը։ Գիշերվա ընթացքում այնտեղ բազմաթիվ բակտերիաներ են առաջանում, իսկ վիտամինները քայքայվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել