Картинки по запросу fidel kastroReuters-ի տեղեկություններով՝ այսօր 90 տարեկան հասակում մահացել է Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն։
Եղբոր մահվան մասին լուրը Agence France-Presse-ին հաստատել է նաև Ռաուլ Կաստրոն՝ Կուբայի ներկայիս առաջնորդը։
Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին Կուբայի Օրիենտե նահանգում։

Ֆիդել Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից 30 տարի շարունակ եղել է Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել