Սկզբից կարծում էի, թե զուգադիպություն է, հետո երբ նույն բանը սկսեց կրկնվել ամեն անգամ, հասկացա, որ ոչ մի զուգադիպություն էլ չկա: Ամեն անգամ, երբ գնում եմ մեր զոհված տղերքի մասին հաղորդում կամ տեսանյութ նկարելու կամ որևէ միջոցառման՝ նրանց նվիրված, գլխավերևում սկսում են արծիվներ ճախրել: Էդ մեր Արծիվ Ախպերներն են, մեր Տղերքը, ում հոգիները արծիվ դառած ճախրում են, նայում, հսկում մեր անդորրը իրենց սուր աչքերով: Հիմա արդեն սովորական դարձած նման պահերին ուղղակի նայում եմ իրենց ու ասում․ «Բարև, տղե՛րք, ձեր ցավը տանեմ, ո՞նց եք...»։ Այսօր էլ Վեդիում Ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանին և իր ընկերներին նվիրված հուշակոթողի բացմանը 4 արծիվ ազատ ճախրում էին գլխավերևում, հետո երեքը գնացին, մեկը մնաց, քանզի շարունակվելու էր արարողությունը, ու հենց արդեն Անդրանիկին նվիրված` իր անունով դասարանի բացումն էր: Նայեցի վերև ու ասեցի․ «Բարև, Անդո՛ ջան, ո՞նց ես, ախպե՛ր ջան...»։ Անդրանիկի հորն էլ ցույց տվեցի, ասեցի Անդոնա, չլսեց, երևի զբաղված էր ))) Ատո՛մ ջան, նայի, քո համար նկարեցի, Անդոնա, տես՝ ինչ մեծացել, ինչ տղայա դարձել երկնքում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել