Ձվի մեկ հում սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար և լավ հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին և թողեք, մինչև լրիվ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը և մատներով ու ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը: Ի՞նչ է այդ պահին տեղի ունենում: Այդպիսի հարվածների ժամանակ ձեր մատների և դեմքի մաշկի միջև առաջանում է կպչուն զանգված, որը ծակոտիների ողջ պարունակությունը դուրս է քաշում: Շարունակեք այս գործողությունը, մինչև ձեր ձեռքերը չդադարեն կպչել մաշկին: Դեմքի դիմակներ սև կետերը հեռացնելու համար: Վերջում դիմակը լվացեք սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Սև կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մի քանի անգամ: Եթե մաշկը չոր է, քսեք այն միայն սև կետերի շրջանում՝ T­ զոնայում: Շատ յուղոտ մաշկի դեպքում կարելի է դիմակը քսել ողջ դեմքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել