Image result for ՍիրիաՍիրիական կառավարական ուժերն առաջխաղացում են արձանագրում Հալեպում:
2012 թ. սկսած՝ առաջին անգամ սիրիական բանակը մուտք է գործել Հալեպի հյուսիսարևելյան հատված (Հանանու), որը համարվում էր ընդդիմության կարևոր ամրություններից ու կայանատեղիներից մեկը:
Սա կարևոր է մեզ համար, քանզի ընդդիմադիրների ուշադրությունն ուղղված կլինի ռազմաճակատի (հայաբնակ թաղամասերի հակառակ ուղղության) հյուսիսային և արևելյան հատվածի վրա, սակայն միևնույն ժամանակ չպետք է կորցնել զգոնությունը, քանզի այդ ընդդիմադիր խմբավորումներից ամեն ինչ սպասելի է:
Ինչևէ, ժամանակը ցույց կտա, թե ինչով կավարտվի այս ամենը: Կարելի է փաստել, որ սիրիական իշխանությունները վճռական են տրամադրված Հալեպ քաղաքի ազատագրման հարցում, ընդդիմադիրներն էլ չեն հանձնվում: Այս պահին կառավարական ուժերը ընդլայնում են վերահսկվող տարածքները վերոհիշյալ հատվածում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել