Նախապես վճարելու գաղափարը նոր չէ, բայց շատ կարևոր է: Անշահախնդրորեն արված լավությունը միշտ հետ է վերադառնում մեզ, և միշտ հաճելի է, որ գոնե ինչ-որ չափով կարողացել ենք օգնել որևէ մեկին: Այս պատմությունը մեզ է հասել Իտալիայից:

Նրա խորը իմաստը ոգեշնչել է շատերին կատարել բարի արարքներ: Կինը պատմում է, թե ինչպես է հետևել մարդկանց սրճարանում, որոնք վճարել են սուրճի համար, բայց չեն խմել:

Երբ նա իմացավ, թե ինչու են նրանք այդպես արել, նրա՝ կյանքի հանդեպ հայացքները շատ փոխվեցին:

«Ընկերոջս հետ գնացել էինք սրճարան: Սրճարան մտան ևս երկու հոգի և մոտեցան մատուցողին, և նրանցից մեկն ասաց. «Հինգ սուրճ, խնդրում եմ: Երկուսը կվերցնենք մեզ հետ, իսկ երեքը՝ կանխավճարային են»: Նրանք վճարեցին պատվերի համար, վերցրին երկու սուրճը և գնացին: Ես հարցրի ընկերոջս. «Ի՞նչ է նշանակում «կանխավճարային» սուրճ»: «Սպասիր և կիմանաս»,- պատասխանեց նա: Նոր մարդիկ եկան: Երկու աղջիկներ սուրճ խնդրեցին և գնացին: Հաջորդ պատվիրողները երեք իրավաբաններ էին՝ երեք բաժակ իրենց համար, չորս բաժակ՝ կանխավճարային:

Ես վայելում էի արևոտ եղանակը և սրճարանի դիմացի հրաշալի տեսարանը՝ դեռ հետաքրքրված լինելով, թե ինչ բան է «կանխավճարային» սուրճը: Հանկարծ սրճարան մտավ աղքատիկ տեսքով մի տղամարդ, նա մուրացկանի տեսք ուներ:

Նա մոտեցավ մատուցողին և հարցրեց. «Ասացեք խնդրեմ, դուք ունե՞ք կանխավճարային սուրճ»:

Ամեն ինչ շատ պարզ էր. մարդիք նախապես վճարել էին սուրճի համար՝ թողնելով այն նրանց, ովքեր չէին կարող իրենց թույլ տալ գնել տաք ըմպելիք»:

Այս ավանդույթը՝ վճարել սուրճի համար, սկիզբ է առնում Իտալիայում և արդեն աշխարհով մեկ տարածված է հիմա:

Ինչ-որ տեղ կարելի է խնդրել միայն կանխավճարային սուրճ, իսկ ինչ-որ տեղ էլ նաև սենդվիչ կամ նույնիսկ ամբողջական ճաշ:

Եկեք միշտ հիշենք, որ փոքրիկ բարի արարքները կարող են մեծ ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի կյանքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել