Մտածե՞լ եք, թե ավելի շատ ո՞ր իրավիճակներում եք սեքս ուզում։

Ո՞չ։ Դա մեզնից, մեր օրգանիզմից անկա՞խ է լինում, պարզապես ուզում ես, և վե՞րջ։

Իհարկե ոչ։

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կան յուրատեսակ իրավիճակներ, երբ սեքսը պարզապես անհրաժեշտություն է կնոջ համար:

1. Ձվազատում. կնոջ սեռական ցանկության գագաթնակետը համընկնում է ձվազատման ժամանակահատվածի հետ։ Ցիկլի 10-ից 16-րդ օրերին էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների մակարդակը կտրուկ աճում է, այնպես որ մի զարմացեք։

2. Վեճից հետո. սեռական ցանկությունն ու ագրեսիան բնույթով շատ նման են։ Հակասության ժամանակ տեղի է ունենում ադրենալինի ու տեստոստերոնի զգալի արտազատում արյան մեջ, ինչը զգալիորեն ուժեղացնում է բոլոր տիպի արձագանքները։ Սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս հակասությունից հետո սեքսով հաճախակի չզբաղվել, քանի որ դա կարող է բացասաբար ազդել հարաբերությունների վրա։

3. Երջանիկ պատահար. հարմար աշխատանք եք գտել, նորաձև սանրվածք եք արել, գեղեցիկ կոշիկ եք գնել… Այս ամենն ունակ է «ձեռքի մեկ շարժումով» համապատասխան տրամադրություն առաջացնել։

4. Սթրես. սթրեսային իրավիճակում լիբիդոն կարող է «բողոքարկել»։ Սեքսուալությունն օգնում է ազատվել ներքին կասկածներից ու վախերից, ավելի ինքնավստահ զգալ։

5. Զսպում. որքան երկար ժամանակ սեքս չի եղել, այնքան ավելի շատ ցանկություն է առաջանում։ Օրգազմային լիցքաթափումը կնոջ օրգանիզմին անհրաժեշտ է նորմալ հոգեբանական գործունեության համար։

6. Խանդ. այն բոցավառում է տարածքը նշելու ցանկությամբ, ինչը բնական աֆրոդիզիակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել