Ցեղասպանությունից փրկված մոր և մանկան ազդեցիկ պատկերը ներկայացնող այս փոստային բացիկը՝ «Նահատակված ազգեր» (Les Nations martyres) շարքից է, որը տպագրվել էր 1919 թվականին Փարիզում:

Փարիզի հաշտության միջազգային կոնֆերանսը տեղի ունեցավ 1919-ի հունվարից մինչև 1920-ի հունվարը։ Կոնֆերանսը հրավիրել էին 1-ին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունները՝ պարտված պետությունների հետ հաշտության պայմանագիր մշակելու և ստորագրելու նպատակով։ Այդ ժամանակ էր, որ Փարիզում տպագրվեց նաև «Նահատակված ազգեր» փոստային բացիկների շարքը: Բացիկների պատկերներում խորհրդանշական ձևով ներկայացված էին այն եվրոպական երկրներն ու ազգերը, որոնք բոլորից շատ էին տուժել 1-ին աշխարհամարտում: Բելգիայի, Լեհաստանի, Սերբիայի և այլ երկրների հետ մեկտեղ ներկայացված էր նաև Հայաստանը՝ մոր և փրկված մանչուկի այս պատկերով: Բացիկների բոլոր նկարների հեղինակն էր ռուս նկարիչ Սերգեյ Սոլոմկոն, որը 1910-ից ապրում և ստեղծագործում էր Փարիզում և մեծ համբավ էր ձեռք բերել բացիկների գեղարվեստական ձևավորման ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել