Картинки по запросу Կարեն Կարապետյան1. Չի կարելի խաղալ ու չլինել թիմի մեջ:
2. Ցանկանու՞մ եք Կարեն Կարապետյանին ընտրություններից հետո էլ տեսնել:

Կարեն Կարապետյանը լավ գիտի, որ խաղի կանոնները հստակ են, ու սահմանադրական փոփոխությունները է՛լ ավելի են հստակեցրել: Խաղում ենք թիմով, անունն էլ դրել ենք համամասնական ցուցակ:
Նրա՝ ՀՀԿ մտնելը մեկ բանի մասին է վկայում` երկար ժամանակով է եկել ներհայաստանյան քաղաքականություն:
Հիմա ավել ու պակաս, երկար ու բարակ վերլուծություններ անելու ու ինչ-որ սև կետեր գտնելու փոխարեն ուղղակի ընդունել է պետք իրականությունը։ ՀՀԿ-ն թիմ է, որն ունի վարչական ռեսուրս։ Եթե Կարեն Կարապետյանը թիմից չէ (ով, իմիջայլոց, պետք է կառավարի ՀՀԿ-ի վարչական ռեսուրսը), ՀՀԿ հնաբնակներն ուղղակի կաշխատեն Կարեն Կարապետյանի դեմ։ Շահերի բախումը կհանգեցներ նորանշանակ վարչապետի հեռանալուն, այսպես նա թիմից է, ում համար վերը նշված ռեսուրսը պետք է աշխատի:

Հ.Գ. Նախընտրական փուլի մեջ ենք, լավ կլինի հարմարվեք նման իրավիճակներին, որովհետև դեռ այսպիսի տեկտոնական շարժումներ շատ են լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել