«Ես տեղյակ չեմ, արդեն 3 օր է՝ հանրապետությունում չեմ, նման ինֆորմացիա չունեմ: Բայց ՀՀԿ փոխնախագահ ընտրվելու համար նախ՝ պետք է լինել ՀՀԿ անդամ: 

Երբ պարոն Կարապետյանը կներկայացնի դիմում, այն ժամանակ կխոսենք»,- «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս դիմում չի՞ ներկայացրել ՀՀԿ անդամ դառնալու համար, և արդյոք կհասցնի՞ մինչև համագումար անդամակցել կուսակցությանը, քանի որ համառ լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերի 26-ի համագումարի ժամանակ նա դառնալու է ՀՀԿ փոխնախագահ: 

Ըստ Է. Շարմազանովի՝ ամեն դեպքում առանցքային դերակատարում ունենալու համար քաղաքական գործիչները պետք է անդամակցեն այս կամ այն կուսակցությանը։

«Դա սահմանադրական պարտադիր նորմ չէ, բայց դա տրամաբանական նորմ է, որովհետև սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս անցյալում է անկուսակցական գործիչների ժամանակաշրջանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել