ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի վարքը երեկվա ԱԺ նիստի ժամանակ կարելի է մեկնաբանել կամ այն հանգամանքով, որ վերջինիս նյարդերը տեղի են տվել, կամ էլ նրանով, որ նա՝ ինչպես և իր կուսակիցներից շատերը, փորձում է հաճոյանալ շեֆերին՝ հարձակվելով ու վիրավորելով իրենց ընդդիմությանը։
Այսպես, Բադեյանը երեկ «Ժառանգության» իր գործընկերների վերաբերյալ հայտարարել է. «Եթե ճգնաժամ կա, դա հասարակության մեջ չի, որոշ մարդկանց սահմանափակ ուղեղներում է, որոնք չգիտես ինչու ընտրական հանձնաժողովի արդյունքները կարող են դնել մի կողմի վրա, համարել, որ դա կարեւոր չի, կարեւորը ընդամենը իրենց ցանկությունն ա։ Դուք կարող եք շատ ցանկություններ ունենալ, հավաքվեք, ձեր ցանկություններն արտահայտեք, խնդրեմ։ Բայց մեր աշխատանքից մեզ մի շեղեք, մենք կարեւոր գործի վրա ենք հիմա»։
Ըստ Բադեյանի՝ բացի ընտրական հանձանաժողովի տվյալներից, ընտրության արդյունքներն իմանալու ուրիշ ձև չկա, իսկ ընդդիմադիրները ինչ-որ բաներ են մոգոնում՝ անտեսելով ԿԸՀ-ի տվյալները։
Չեմ ուզում կոպիտ լինել, բայց կարծում եմ՝ տեղին կլինի նշել, որ եթե ԿԸՀ-ի արդյունքներն այդքան հավաստի ու արդար լինեին, ապա մեկը հենց Մանվել Բադեյանը իր օրում մանդատ չէր տեսնի...

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել