Հարփեր Լի անունով աղջիկը պնդում է, որ այս սելիֆներն արել է այն ժամանակ, երբ մեքենայում ամբողջովին մենակ է եղել: Հետաքրքրականն այդ սելֆիներից մեկում երևացող հետին պլանն է: Նկարները նայելուց հետո Հարփերը հասկացավ, որ իր հետևում ինչ-որ երեխայի գլուխ է երևում: Նրա սարսափին ու զարմանքին չափ ու սահման չկար:

Ինչպես հետագայում պարզվեց, ճանապարհի այն հատվածում, որտեղ աղջիկն արել է լուսանկարները, մեկ տարի առաջ սարսափելի ավտովթար էր տեղի ունեցել: Դրան զոհ էր դարձել մեկ երեխա: Պարանորմալ երևույթներն ուսումնասիրող մասնագետները նշում են, որ ավտովթարի զոհերի հոգիները մնում են այդ նույն վայրում, քանի որ շատ հաճախ մահվան պահին նրանք չեն էլ հասկանում, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ: Մասնագետները նաև նշում են, որ հոգին չի ցանկացել վնասել աղջկան, այլ իր ներկայությամբ ցանկացել է նրան հիշեցնել անվտանգության գոտու մասին, որն աղջիկը չէր գցել: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել