Image result for azerbaijan igil

Թուրքիայի ղեկավարությունը Ստամբուլում ձերբակալել է երկու «Իսլամական պետություն» մահապարտ ահաբեկիչների՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիների:

Նրանց հետ ձերբակալվել է նաև Ադրբեջանի մեկ քաղաքացի, ում կարտաքսեն Թուրքիայից: Վերջինս ևս կասկածվում է մահապարտ լինելու մեջ, ով պետք է Թուրքիայից անցներ Սիրիա:

«Իսլամական պետություն» ահաբեկիչների կազմում կռվում են մեծ թվով ադրբեջանցիներ, ու ժամանակին նրանցից շատերը տեսաուղերձներ էին տարածում ու դիմում էին Ադրբեջանում ապրող իրենց ընկերներին, որպեսզի նրանք էլ միանան իրենց: Փաստորեն, շատերը համոզվել են ու փորձում են Թուրքիայի տարածքով գնալ և միանալ իրենց ընկերներին:

Սակայն տարօրինակը այն է, որ այդ նույն ազգությամբ ադրբեջանցի ահաբեկիչները իրենց բանակի կազմում չեն մասնակցում հայ-ադրբեջանական բախումներին, հակառակը, դեռ մի բան էլ փորձում են ազատվել բանակից, որ ամեն կերպ հեռու մնան սահմանից: Իսկ Իլհամ Ալիևն էլ միլիոնավոր դոլարներ է ծախսում նրանց բացը լրացնելու համար և Թուրքիայից ու այլ ահաբեկչական խմբավորումներից զինյալներ է վարձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել