Image result for русский языкՀետխորհրդային երկրներում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունը չի կարելի միանշանակ ընդունել և ուղիղ իմաստով: Այո, ռուսները գոնե բարոյական իրավունք ունեն պահանջելու, որպեսզի հետխորհրդային մի շարք երկրներում, մասնավորապես` Ղազախստանում, Բելառուսում և Ուկրաինայում ռուսերենը երկրորդ պետական լեզվի կարգավիճակ ունենա, որովհետև այս պետություններում բնակչության գրեթե կեսը կամ ռուս է կամ էլ` ռուսախոս: Ի դեպ, Ղրղզստանում ռուսերենը վաղուց երկրորդ պաշտոնականի կարգավիճակ ունի:

Ինչ մնում է հետխորհրդային այլ պետություններին, ապա աբսուրդ է Հայաստանից կամ Վրաստանից ակնկալել, որպեսզի ռուսաց լեզվին պաշտոնականի կարգավիճակ տրվի: Կարծում եմ, Մոսկվայում նման երազանք ունեցող հիմարներ չկան: Նույնիսկ խորհրդային շրջանում ռուսերենը ՀԽՍՀ տարածքում պետական լեզվի կարգավիճակ չուներ(գոնե դե ֆակտո)` ոչ խոսակցական, ոչ էլ` գրագրության տեսանկյունից, իսկ մայրենի լեզվով միմյանց հետ հաղորդակցվող մտավորականության տեսակակար կշիռը ՀԽՍՀ-ում ամենաբարձրն էր (համաձայն 1989թ.-ի վերջին խորհրդային մարդահամարի տվյալների):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել