Հազը, մրսածությունը, կոկորդի ցավը, քթից արտադրությունը հաճախ անցնում են առանց դեղամիջոցների, բայց երբեմն այս հիվանդությունները թոքաբորբի նշաններ են, որի դեպքում սովորաբար անհրաժեշտ է ընդունել դեղամիջոցներ` ըստ բուժաշխատողի նշանակման:

 

 Картинки по запросу пневмония

 

Երեխան անմիջապես պետք է տեղափոխվի բուժհիմնարկ, եթե կա հետևյալ նշաններից որևէ մեկը.

Похожее изображение

  • Երեխան շնչում է սովորականից շատ ավելի արագ. 2-12 ամսական երեխայի համար` 50 կամ ավելի անգամ մեկ րոպեում, 1-5 տարեկան երեխայի համար` 40 կամ ավելի անգամ մեկ րոպեում
  • Երեխան շնչում է դժվարությամբ կամ շունչը պահելով
  • Կրծքավանդակի ստորին մասը ներս է քաշվում, երբ երեխան ներշնչում է, կամ թվում է, թե ստամոքսը վերուվար է անում
  • Դիմել բուժհիմնարկ, եթե երեխան հազում է մեկ շաբաթից ավելի
  • Երեխան ի վիճակի չէ կրծքով սնվելու կամ հեղուկ ընդունելու
  • Երեխան հաճախակի փսխում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել