Վարչապետը մի շարք հետաքրքիիր պատասխաններ է տվել լրագրողին, ով փորձել էր Տիգրան Սարգսյանից պարզաբանումներ ստանալ հրաժարականների շքերթի վերաբերյալ, ինչպես նաև նրա հնարավոր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերի։
Թեև վարչապետը հանգիստ պատասխանեց ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարցին, բայց ուշագրավ էր, թե ինչպես նա միանգամից հեռացավ լրագրողից, երբ պատասխանեց, որ ինքը շատ հանգիստ է վերաբերվում Կարեն Կարապետյանի՝ իրեն փոխարինելու մասին լուրերին, որովհետև դրանք շրջանառվում են արդեն 5 տարի։
Դե իսկ հրաժարականների մասով էլ Տիգրան Սարգսյանն ասաց, որ դրանք կրում են ինքնաբուխ բնույթ ու անձնական նախաձեռնության վրա են հիմնված, ընդ որում, նման դիմումները կարող են չբավարարվել էլ վերադաս մարմինների կողմից, եթե հրաժարականի դիմումներ ներկայացրած գործընկերները բավարար կերպով չհիմնավորեն իրենց դրդապատճառները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել