Картинки по запросу շպռոտԱ՛յ Շպռոտ, ա՛ քե մատաղ, ես չգիտեմ, թե ովքեր են ցնցվել քո կիսամերկությունից, ինձ հանկարծ չխառնես էդ մարդկանց։ Ես շատ հանգիստ եմ վերաբերվում և՛ կիսամերկերին, և՛ լրիվ տկլոր-տկլիկներին, եթե աչքիս տեսածը գեղեցիկ է։
Ա՛յ բալամ, քո արածն ախր անաստված, զարհուրելի անճաշակություն է, սահմռկեցնող ուղղակի։ Ավելի անճաշակ, քան քո այժմյան պրեզիդենտ Թրամփի ու մեր այժմյան մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի բնակարաններն՝ իրենց թաշախուստով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել