Բոլոր կանայք երազում են գեղեցիկ, փարթամ կուրծք ունենալու մասին, սակայն շատերը կարծում են, որ տնային պայմաններում անհնար է հասնել դրան։

Ծննդաբերությունից և երեխային կերակրելուց հետո կանանց կուրծքը ձևափոխվում և կորցնում է իր ձիգ ու փարթամ տեսքը։

Իսկ ինչպես կարելի է վերականգնել կրծքի գեղեցկությունը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի քսուք, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում.

Խնձորով քսուք

Այս դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ թարմ խնձորի խյուսը խառնել մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղով և մեկ թեյի գդալ բնական մեղրով։ Ստացված զանգվածը մերսող շարժումներով հարկավոր է քսել կրծքին՝ թողնելով 15-20րոպե։

Թթվասերով քսուք

Այս քսուքը կարող է բավականին դրական ազդեցություն ունենալ ոչ միայն կուրծքը մեծացնելու, այլև այդ հատվածի մաշկը սնուցելու համար։ Դրա համար անհրաժեշտ է 100 գր. թարմ թթվասերը (միջին յուղայնության) խառնել մեկ ձվի դեղնուցով և կես կիտրոնի թարմ քամած հյութով։ Դիմակը պետք է հավասարաչափ տարածել կրծքի մաշկի վրա և տաք ջրով լվանալ 30 րոպե անց։ Ի դեպ, դիմակը հեռացնելուց հետո պետք չէ քսուքներ օգտագործել։

Գայլուկով դիմակ

Այս քսուքի համար հարկավոր է գայլուկի յուղ, որը կարելի է անգամ տնային պայմաններում պատրաստել. պարզապես պետք է գայլուկի մի բուռ կոների վրա ձիթապտղի յուղ լցնել եւ 14 օր թողնել արևոտ տեղում՝ պարբերաբար խառնելով տարայի պարունակությունը։ Ստացված լուծույթը վերջում պետք է քամել և մերսող շարժումներով քսել կրծքին։ Ի դեպ, նախընտրելի է այս գործողությունից առաջ կոնտրաստային լոգանք ընդունել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել