Картинки по запросу TvՇատ է խոսվում, որ ինտերնետը կրում է հեռուստատեսությանը, ու կգա մի օր, երբ հեռուստատեսությունը վերջնականապես կվերանա ու ամեն ինչ ինտերնետով կնայվի ու կիմանանք։
Ոչ, հարգելինե՛րս, հեռուստատեսությունը երբեք չի վերանա, քանի կան մեր տատիկները ու պապիկները, քանի կան մեր մարզային հեռուստադիտողները, քանի կան մեր գյուղական հեռուստադիտողները, քանի կան հետաքրքիր հաղորդումներ, որոնք հեռուստատեսությամբ նայելը (դիվանին պառկած) շատ ավելի հաճելիա, քան յութուբով։
Հեռուստատեսությունը կյանքում չի «մեռնի», հեռուստատեսությունը միշտ տալիս է ավելին, քան ինտերնետը...
Հեռուստատեսության «մահի» մասին գուժում են միմիայն ինտերնետ հարթակներում նստած մարդիկ, բայց եկեք չմոռանանք, որ մենք շատ չենք, չմոռանանք, որ մեզնից շատերը հեռուստատեսություն էլ են նայում ու, եկեք չմոռանանք, որ ինտերնետից զզվող, հեռու ու հնարավորություն չունեցող շատ մարդկանց համար հեռուստատեսությունը միակ աղբյուրն է։
Այո, Երևանում ինտերնետից ավելի արագ ենք իմանում ամեն ինչի մասին, քան հեռուստատեսությունից, բայց Հայաստանը դա Երևանը չի։
Շնորհավոր հեռուստատեսության միջազգային օրը...
Հ.Գ. Խորհուրդ հեռուստատեսության ներկայացուցիչներին. ձգտեք ինտերնետը բերել հեռուստատեսություն...։)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել