Երկարատեւ ընդմիջումից յետոյ փորձում եմ գրել։ Վիճակս չի լաւանում․ շարունակում եմ մնալ բժիշկների հսկողութեան տակ։ Վաղը, հաւանաբար, այլ բուժհիմնարկ կտեղափոխուեմ։ Քաղաքական իրավիճակի վերաբերեալ ասելիք ունեմ, սակայն յետաձգելն է ճիշտ։ Ասողին լսող է պէտք եւ արժանաւոր լսող։

Չմտածեք, թէ ձեռքերս լուանալու եմ․ ուզեմ էլ, չեմ կարող։

«Ինչ է, այս հայրենիքը ի՞մն է միայն»,-արտասանում էի «Կագէբէ»-ի բանտում 1974թ.-ին․․․

Երազում եմ այն օրուա մասին, երբ կկարողանամ գրել աջ ձեռքիս մատներով, մոռանալ սպանող ցաւերը եւ վերադառնալ առօրեական կեանք։

Ինչ վերաբերում է «ընտրութիւններում» իմ հանդէպ պահուածքին, դուք տեսել եք։ Այնպէս որ՝ չխօսենք․․․ 

Միշտ ձեր՝ ՊԱՀ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել