Image result for հարուստԱյս օրերին շրջանառվում է իրենց հարստանալու ազնիվ ճանապարհները հիմնավորել չկարողացող բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց հետ փոխկապակցված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը:
Առաջին հայացքից հիանալի հակակոռուպցիոն նախագիծ է, բայց արդյո՞ք մեր ամենակարող պաշտոնյաները հնարավորթյուն չունեն այս օրենսդրական նախագիծն էլ շրջանցելու։ Իհարկե, նրանց գործը բավականաչափ կբարդանա այս նախագծով, քանի որ թիրախում են հայտնվում նաև նրանց հետ փոխկապակցված անձինք, այսինքն՝ նախկինի պես չեն կարողանա իրենց հարստությունը, անշարժ գույքը ձևակերպել կանանց, զոքանչների և այլոց անուններով։ Բայց քանի որ մեր երկրում իշխանությունից անկախ գործող պետական մարմիններ դե ֆակտո գոյություն չունեն, ուրեմն՝ իրենց հարստանալու ճանապարհները հիմնավորելու և այլ անձանց անուններով ձևակերպելու տարբերակը միշտ էլ աշխատում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել