Այս տարվա հունիսին Brexit-ի հետ կապված սկանդալը ցնցեց ողջ Մեծ Բրիտանիան և Եվրոպան:

Հազարավոր մարդիկ իրենց հագուստին փակցնում էին գնդասեղ՝ որպես քսենոֆոբիայի դեմ բողոքի նշան և համերաշխության նշան երկրում գտնվող բոլոր ներգաղթյալներին:

ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ամերիկացիները բրիտանացիներից փոխառեցին այդ ավանդույթը:

 

Սոցցանցերում տարածում է ստանում #Safetypin հեշթեգով շարժումը (թարգմանաբար՝ «անվտանգության գնդասեղ»):

Մարդիկ լուսանկարվում են գնդասեղների հետ և լուսանկարները տեղադրում սոցցանցերում՝ իրենց դժգոհությունը արտահայտելով Դոնալդ Թրամփի ընտրության դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել