18-19-րդ դարերում քիչ բաներ չեն հայտնագործվել, որոնց կարևորությունը հիմա մենք կասկածի տակ ենք դնում։ Իսկ այն ժամանակ այդ բաները մեծ հռչակ են ունեցել ու լայնորեն կիրառվել են։ 

Իր, որը պետք է տղա երեխաներին պաշտպաներ մեղք գործելուց։ Օգտագործվել է 18-19-րդ դարերում։


 

Երկաթյա այս իրը ամրացվում էր կոշիկներին, որպեսզի վատ եղանակի ժամանակ պաշտպաներ դրանք կեղտոտվելուց։


Վամպիրների դեմ պայքարելու համար նախատեսված հավաքածու։
Այն ստեղծվել է Հյուսիսային Ամերիկայում 1800-ականներին։ Ներառում էր՝ Աստվածաշունչ, նիզակ, արծաթե փամփուշտներ, խաչեր, սխտոր, մոմեր ու սուրբ ջուր։


Այս սարքերը նախատեսված էին ականջները մաքրելու համար։ Դրանք պատրաստվում էին մետաղից։


Մորթե թակարդ տզերի համար։ Այն կրում էին, որպեսզի տզերը հավաքվեին վրան, հետո թափ էին տալիս ու նորից հագնում։


Հավատարմության գոտի կանանց ու տղամարդկանց համար։ Պարզ է, թե ինչի համար էին օգտագործում։


Ճանապարհային ճամպրուկ տղամարդկանց համար


Սրանով մաքրում էին ատամները


Արհեստական ձեռք՝ գլուխը քորելու համար


Բուրդալու անունով այս իրը կանանց համար գիշերանոթ էր ծառայում։ Օգտագործվում էր երկարատև ճանապարհորրդությունների կամ այցերի ժամանակ։


Կեռիկներ հագուստի համար։ Քանի որ այն ժամանակներում դեռ ճարմանդներ չկային, օգտագործում էին նման կեռիկներ։

Բաժակ մորուքավոր տղամարդկանց համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել