Похожее изображение• Սաքունցենց զեկույցը հանգիստ չի տալիս։ Վերաթերթում եմ ու համոզվում, թե ինչ աստիճանի փնթի, թափթփված աշխատանք է, ըստ որում՝ դեռ բարոյական կողմը մի կողմ, նաև տեխնիկական տեսանկյունից։
Ինձ համար այս զեկույցն առավել ուշագրավ էր, քանզի ի մոտո ճանաչում եմ թե՛ ապրիլյան պատերազմի օրագրությանը և թե՛ զոհվածների ընտանիքներին, ու պատկերացրե՛ք իմ զարմանքը, որ սաքունցյան հորինվածքները կարդալով՝ շա՜տ մեծ դժվարությամբ եմ տեղը բերում, թե որ ընտանիքի պատմությունը, ումը կարող է լինել (անունները հիմնականում նշված չեն զեկույցում)։
• Ի վերջո մի դեպք գտա, որ հաստատ գիտեի, որ ընտանիքի մասին է խոսքը։ Գիշերվա կեսին նամակ գրեցի զոհվածի հարազատին, առավոտյան ստացա մոտավոր այսպիսի պատասխան՝ «Սխալ ա գրած։ Իրանք մինչև քառասունքն էին եկել (!), էդ ժամանակ ընդհանրապես տեղյակ չէինք դեպքից, լրիվ տարբեր, կցկտուր բաներ էինք լսել, նույնիսկ զոհվելու տեղը հստակ չգիտեինք, մինչև հրամանատարը քառասունքին չեկավ ու սաղ պատմեց»։
• Հիմա շա՞տ գռեհիկ կստացվի, որ Սաքունցին ու սաքունցոիդներին մաղթեմ, որ իրանք էլ երբ մեռնեն, քառասունքները դուրս չեկած՝ իրանց պես մարդիկ գան իրանց տուն, հարազատների վշտի հետ խաղալով փող աշխատեն ու գնան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել