Картинки по запросу աշտարակ կաթ«Աշտարակ կաթ»-ի փակման լուրը շատ տխրեցնող է, թերևս ճիշտ կլինի, եթե մեր տնտեսագետներն ու ֆինանսիստները հանձնաժողով կազմեն ու մտածեն, թե ինչպես կարելի է առողջացնել կաթնարտադրությամբ զբաղվող այս ձեռնարկությանը: Ախր հետևանքները շատ ավելի ծանր են, քան թվում է առաջին հայացքից։ Տարիներ առաջ, երբ սոցհարցումներ էինք իրականցնում Սիսիանի գյուղերում, մարդկանց մեծ մասի եկամտի միակ աղբյուրը «Աշտարակ կաթ»-ի կողմից որպես սոցիալական ծրագիր իրականացվող կաթի մթերումն էր, այս ընկերությունը կաթը մթերում էր հենց այս տարածքից, որպեսզի մարդկանց սոցիալական վատ վիճակը մի քիչ մեղմվեր: Գործարանի փակվելը շատ վատ երևույթ է, մի բան մտածել է պետք, թեկուզ սեփականատիրոջից հիմնական միջոցները գնելով ու այլ մարդու փոխանցելով, բայց պետք է ամեն ինչ արվի, որ Երևանից դուրս գտնվող աշխատատեղերը ոչ թե պակասեն, այլ ավելանան: Շատ տխրեցնող լուր էր․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել