Картинки по запросу սուրբ գիրքՏոն բոլոր սուրբերի, հին և նոր, հայտնի և անհայտ

Հիսուս ասում է.
-Սիրելինե՛ր, մի՛ վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում և ապա ուրիշ բան անել չեն կարող: Ասեմ, թե ումի՛ց պետք է վախենաք: Վախեցե՛ք նրանից, որ սպանելուց հետո իշխանություն ունի դժոխք գցելու: Այո՛, ասում եմ ձեզ, վախեցեք նրանից: Հինգ ճնճղուկի գինը մի՞թե տասը դահեկան չէ. և սակայն նրանցից ոչ մեկը մոռացված չէ Աստծու կողմից: Գալով ձեզ՝ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է: Հետևաբար, մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք Աստծու աչքին:
-Եվ ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ դավանի, թե հետևում է ինձ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի դավանի իբրև իրեն հետևորդի՝ Աստծու հրեշտակների առաջ։ Իսկ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, Մարդու Որդին էլ նրա՛ն պիտի ուրանա Աստծու հրեշտակների առաջ։
(Ղուկասի ավետարան 12:4-9)

Ուրեմն մենք էլ դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որ իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-2)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել