Բաղադրիչներ
- սիսեռ - 150գր
- հյութ կիտրոնի - 15գր
- ձիթայուղ - 25գր
- թահին (քունջութի մածուկ) - 25գր
- սխտոր - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Թրջում ենք սիսեռը և թողնում ողջ գիշեր, ապա խաշում 4-5 ժամ: Եփած սիսեռը կեղևազրկում ենք և հարում բլենդերի միջոցով, ավելացնում ենք խաշած սիսեռի ջուրը (որպեսզի ստանանք անհրաժեշտ խտություն) և նորից հարում բլենդերով:
- Ավելացնում ենք թահինը, կիտրոնի հյութը, ձիթայուղը, մաքրած սխտորը, աղն ու սև պղպեղը և նորից հարում ստացված զնագվածը բլենդերով:
- Ապա պատրաստի հումուսը դնում ենք ափսեի վրա կենտրոնում անում մի փոքրիկ փոսիկ, որտեղ լցնում ենք մի քիչ ձիթայուղ: Ձևավորում ենք պատրաստի հումուսը և մատուցում:
Մատուցում ենք հումուսը Ձեր իսկ պատրաստած լավաշի հետ
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել