Image result for կառավարությունԱյս օրերին Կառավարության ամենամեծ վրիպումը, որը բարեփոխումների հույս չի ներշնչում։ Նախարարները դառնում են կուսակցական, և դա պայմանավորում են նոր Սահմանադրությամբ, բայց այդպես էլ հստակ հոդվածեր և դրույթներ հղում չեն անում։ Իսկ ո՞րն է անպայման կուսակցական պատկանելություն ունենալու առավելությունը. ոչ թե այն, որ առանց կուսակցական կրծքանշանի կամ անդամատոմսի այս նախարարները լավ չեն աշխատի կամ իբրև թե չեն կարողանա իշխող կուսակցության քաղաքականության վեկտորը պահել, այլ այն պարզ պատճառով, որ կուսակցական դառնալը այս բոլորին ՀՀԿ-ի համար կդարձնի յուրային, ինչը վերջիններիս հնարավորություն կտա խորհրդարանական ընտրություններից հետո էլ հավակնելու այս կամ այն պաշտոնին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել