Image result for trump aliyevԱդրբեջանի նախագահ Ալիևը զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Շնորհավորանքներից բացի՝ նա նաև ակնարկել է, որ հույս ունի Թրամփի ղեկավարման տարիների ընթացքում ավելի մտերմացնել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները:

Թրամփը խոսակցության ժամանակ նշել է, որ շատ լավ բաներ է լսել Իլհամ Ալիևի մասին: Ճիշտն ասած՝ չեմ իմանում Թրամպը կոնկրետ ումից է մարդկանց մասին խորհուրդ հարցնում, բայց մի բան հստակ կարող եմ ասել, որ Թրամփին այդ հարցում խաբում են:

Իլհամ Ալիև՝ մարդ, ով վերջին մի քանի ամսվա ընթացքում ավիրեց Ադրբեջանի տնտեսությունը, ով սեփական պրինցիպների համար սպանեց հազարավոր երիտասարադ զինվորների, հազարավոր խաղաղ բնակիչների ահաբեկեց, ով ապրիլ ամսին սկսեց լայնածավալ մարտ վարել Հայաստանի դեմ ու 5 օր հետո հրադադար խնդրեց: Կառավարման վերջին մի քանի ամիսների ընթացքում Իլհամ Ալիևը ոչ մի դրական քայլով աչքի չի ընկել, ըստ որի՝ Դոնալդ Թրամպը կարող է լավ կարծիք կազմել նրա մասին:

Փաստորեն՝ իրականում ԱՄՆ նախագահը նույնիսկ մոտավոր պատկերացում չունի, թե ով է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել