Картинки по запросу Վերաֆինանսավորման տոկոսադրույքՕրեր առաջ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում էր կայացրել հերթական անգամ նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 0,25 տոկոսով: Այս պահի դրությամբ տոկոսադրույքը կազմում է 6,5 տոկոս: Պետք է արձանագրել, որ վերջին մեկ տարվա ընթացքում տոկոսադրույքը իջեցվել է 5 տոկոսով:

Գնանկումային իրավիճակը ստիպում է երբեմն գործել կտրուկ և օպերատիվ: Համաշխարհային տնտեսության դանդաղ աճը չէր կարող չանդրադառնալ նաև մեր տնտեսության վրա: Անգամ նման պայմաններում մասնագետները բացասական լուրջ փոփոխություններ մեր տնտեսության վերաբերյալ չեն կանխատեսում:

Գլոբալ առումով պետության երկարաժամկետ վարած քաղաքականությունը տալիս է իր արդյունքը: Պետք է փաստել, որ այս և նախորդ տարվա ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ վերականգնվել է մեր շուկայի ներքին պահանջարկը:

Հաջորդ տարվա համար նույնպես ԿԲ-ն կանխատեսել է գնանկում: Այն պայմանավորված է էներգակիրների սակագների նվազեցումով: Դա նշանակում է, որ ԿԲ-ն կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը և պահպանելով տոկոսադրույքի նվազեցման միտումները՝ կնպաստի տնտեսության ակտիվացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել