Image result for ԸնդդիմությունՄի քիչ էլ նախընտրական դեռ ոչ այնքան բուռն կրքերից։ Լավ իմանալով մեր «ընդդիմադիր» քաղաքական ուժերին և դրանց՝ այս տարիների ընթացքում դրսևորած գործալակերպը՝ գալիք ընտրություններում այդ ուժերի իրական դաշինք կազմելը, կարծում եմ, ֆանտաստիկայի ժանրից է։ Իհարկե, կլինեն համագործակցության առերես գործողություններ, սակայն ինչպես ՏԻՄ ընտրություններում, այնպես էլ այստեղ, ամենաառաջին հարմար պահին դավեր կնյութեն մեկը մյուսի դեմ։ Եվ սա իրականում սարսափելի է, քանի որ այս ընտրություններից առաջ էլ իշխանությունը կարողացավ իրեն հարմար ձևով դասավորել «ընդդիմադիր» կոչվող ուժերին՝ ՕԵԿ-ԲՀԿ-ՀԱԿ, և նմանօրինակ հնաբնակ «ընդդիմադիրների» հետ որոշակի պայմանավորվածությունների գալով՝ իսկ քաղաքական դաշտի նոր կազմավորված ընդդիմադիր ուժերի ձայները այսպես թե այնպես կչեզոքանան, քանի որ՝ ա. այս ուժերը դեռ այնքան էլ հեղինակավոր չեն ինքնուրույն խորհրդարան մտնելու համար, բ. իշխանությունը կարող է ամեն ինչ այնպես վերաբաշխել, որ զրոյացնի այս ուժերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել