Պլյուս չափի մոդելներն աշխարհում սրընթաց ճանաչում են ձեռք բերում շնորհիվ իրենց բնական գրավչության և իրենց դրսևորելու անհաղթահարելի ցանկության:

Բացի այդ՝ ավելի մեծ թվով մարդիկ են գիտակցում փաստը, որ մանեքենների անբնական նիհարությունը անառողջ երևույթ է:

Միանգամայն հնարավոր է, որ մոդելային բիզնեսում շուտով գա այն վճռական պահը, երբ ավելի խոշոր աղջիկներին դադարեն ծաղրել ու խտրականության ենթարկել:

Ստեֆանիա Ֆերրաիոն նման կանանցից է:

Այս 23-ամյա ավստրալուհին հաջողությամբ մոդել է աշխատում ու ակտիվորեն հակազդում է նրան, որ իր պես աղջիկներին անվանել «պլյուս չափի»:

Ստեֆանիան հիմնականում գովազդում է ներքնազգեստի հավաքածու, որն օգնում է ընդգծել նրա բնական գեղեցկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել