Պատմական գիտությունների թեկնածու

Ուսանողները և երիտասարդները, ինչպես պատմությունն է ցույց տվել, միշտ եղել են ռոմանտիկ, ու նրանց վրա ազդելն ավելի դյուրին է, ինչն էլ փորձում են անել որոշ գործիչներ: Շատ կարևոր է, որ մեր ուսանողներն և երիտասարդներն ունենան քաղաքացիական դիրքորոշում և ակտիվ հասարակական գործունեություն ծավալեն: Սակայն վերջին շրջանի քաղաքական պրոցեսները և որոշ գործիչների կողմից բուհերի դասերը տապալելու փորձերը հաջողություն չեն կարող ունենալ, քանի որ մեր ուսանողությունը համախմբվում է միայն ազգային սուր հարցերի շուրջ, ինչպիսին Արցախի և Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն է: Հետևաբար ազգային այս կարևոր խնդիրներից դուրս ամեն մի փորձ դասերը տապալելու և ուսանողներին փողոց հանելու ու իրենց քաղաքական ծրագրերին ծառայեցնելու փորձերը ձախողվելու են, քանի որ մեր երիտասարդները շատ հեռատես են ու չեն ուզում հերթական անգամ հիասթափվել:
Սիրելի´ ուսանողություն, քո առաքելությունն առաջին հերթին գիտելիք ստանալն է, որպեսզի արդարացնես քո ժողովրդի սպասելիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել