Image result for պետություն սահմանադրությունՀայաստանը իրավական պետությու՞ն է, թե՞ ոչ
Այս հարցն առավել քան ակտուալ է վերջին իրադարձությունների ֆոնին, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում սահմանված հանցագործությունների համար որպես պատիժ իշխանությունը կիրառում է «շանտղություն» որակումը, իսկ որպես պատժող մարմին դիտարկում Աստծուն...
Ժողովու՛րդ, դուք ինչո՞վ եք մտածում։ Խոսքը գնում է գողության, յուրացման, պաշտոնական դիրքի չարաշահման մասին, որոնք ՀՀ քրեական օրենսգրքում կոնկրետ սահմանված հանցանքներ են և որոնց համար սահմանված է կոնկրետ սանկցիա: Ի՞նչ շանտղության մասին է խոսքը, ո՞ր օրվանից Աստվածը Հայաստանում դարձավ իրավապահ մարմին, որ պետք է պատժի գողություն կատարած անձին։
Եթե ներկայիս քաղաքական դաշտը առաջնորդվում է այս տրամաբությամբ, ապա եկեք լուծարենք պետության և հարկատուների վրա բեռ դարձած դատա-իրավական համակարգը, վերացնենք քրեական և քրեական դատավարության մասին օրենսգրքերը, իսկ փոխարենը ապավինենք Աստծո դատաստանին, իսկ որպես հնարավոր պատիժ սահմանենք «քֆուրները»: Եթե գողությունը շանտղություն է, ապա սպանությունը պետք է ունենա իր համարժեք «քֆուրը», բռնաբարությունն՝ իրենը, և այդպես շարունակ: Մի խոսքով՝ մշակենք «քֆուրների» օրենսգիրք և թող յուրաքանչյուր ոք իմանա, թե իր կատարած հանցագործության համար ի՞նչ քֆուրի պետք է արժանա...
Մարդը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է տալիս, որ, այո՛, կան գողացող գեներալներ, զինվորականներ, իսկ հետո շարունակում, թե Աստված կպատժի, դատախազը անելիք չունի: Սա ի՞նչ է։ Ու՞ր են դատախազությունը, քննչական կոմիտեն, ինչու՞ չեն կանչում այս հայտարարությունը տարածող մարդուն հարցաքննության, միգուցե ինչ-որ բան գիտի, որ թույլ կտա բացահայտել կատարված հանցագործություններն ու պատժել մեղավորներին: Ինչու՞ չեն արձագանքում...
Հարգելի՛ քաղաքական գործիչներ, հորդորում եմ ձեզ, մի՛ քանդեք պետության հիմքերը, այդ աստիճան մի՛ ստորացրեք ՀՀ Սահմանադրությունն ու մի՛ որակազրկեք ու վարկաբեկեք Հայաստանի դատա-իրավական համակարգը:
ԱՄՈԹ Է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել