Похожее изображениеՎերջին տարիներին տնտեսական ակտիվության և աճի ապահովման գլխավոր «շարժիչներից» մեկը գյուղատնտեսությունն է: Այստեղ իրականացվում են մի շարք պետական, մասնավոր և միջազգային ներդրումներ:

Շատ անգամ որևէ ոլորտում հաջողություն հասնելու համար անհրաժեշտ է լինում գնալ արմատական փոփոխությունների:
Օրերս գործադիր մարմնի ղեկավարը հանդիպել էր գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններիս հետ զրուցի ընթացքում վարչապետը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ֆերմերների մասնագիտական պատրաստվածության խնդրին՝ անհրաժեշտ համարելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական ծրագրերի վերանայումը և ֆերմերական նոր մշակույթի ձևավորումը:

Այլ կերպ ասած՝ ավելի հեշտ է կանխարգելել «հիվանդությունը», քան բուժել «հիվանդին»: Եթե բուհերի ծրագրերը համապատասխանեն մասնագետների առօրյա մարտահրավերներին, և նախատեսված տեղեկատվության բազան հնարավորություն տա ապագա մասնագետներին դառնալ ավելի պրոֆեսիոնալ և պատրաստված, ապա դա հնարավորություն կստեղծի զգալիորեն բարելավելու վերը նշված ոլորտը:

Գործադիր մարմնի նպատակն է բուհ-երում պատրաստել կրթված և բիզնես կազմակերպելու ունակ մասնագետներ, որոնք հետագայում կխթանեն իրենց ոլորտները:
Ուսումնական պատրաստվածությունից զատ՝ պետությունը հնարավորինս աջակցելու է ֆերմերներին: Ակնկալվում է, որ ստեղծվելու է բիզնեսին աջակցող հիմնադրամ, որի միջոցներով պետությունը սուբսիդավորելու է զարգանալու պոտենցիալ ունեցող արտադրող տնտեսություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել