Image result for Լևոն ԱլթունյանինԿարծում եմ՝ վարչապետը բոլորովին լավ չի ճանաչել Լևոն Ալթունյանին։
Պարզվում է՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել, ընդհանուր՝ 134,0 մլն դրամի չափով։
Պարզվում է նաև, որ այս գումարները բժշկական հաստատությունների միջև ամենևին էլ հավասարապես չեն բաշխվել, իսկ բաշխելիս գործել են դարձյալ ԽԾԲ-ի սկզբունքով։ Ամենամեծ մասը՝ 24 միլիոնը, բաժին է հասել ներկայիս առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին։ Փաստորեն՝ հույսը, որ նորանշանակ նախարարը կզբաղվի առողջապահական համակարգի բարելավմամբ, այդպես էլ չի արդարանա, քանի որ այս մարդը մյուսներին հավասար պաշտոնը ծառայեցնում է բիզնեսին։ Մարդը պետության փողերով ֆինանսավորում է իր առողջապահական ընկերությունները, իսկ պարտադիր առողջական ապահովագրության օրենք մշակելու մտադրություններով էլ նպաստելու է իր ապահովագրական ընկերության բարգավաճմանը։ Վատ չի մտածել նորանշանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել