Ի. Կորոտչենկոյի այս մեկնաբանությանն ալիևյան ԶԼՄ-ներն արձագանքել են փողոցային վիրավորանքներով՝ փորձելով համոզել սեփական հասարակությանը, որ Կորոտչենկոն կոմպետենտ չէ:
Սակայն Կորոտչենկոյի կարծիքը «Երկաթյա գմբեթ»-ի պահով կիսում է ևս մեկ ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը, որը հոկտեմբերի սկզբին ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանելով Բաքվի կողմից այդ համակարգերի գնման լուրը և նրանց «հակաԻսկանդեր»-յան հնարավորություններն՝ ասել էր. ««Երկաթյա գմբեթ»-ը շատ լավ համակարգ է, սակայն դժվար թե կարողանա պահել «Իսկանդեր»-ների հարվածները: «Իսկանդեր»-ից բաց թողնված բալիստիկ հրթիռները չեն բարձրանում մթնոլորտի վերին շերտեր, այլ թռչում են հարթ հետագծով: Շնորհիվ այդ հատկության՝ հրթիռը կարող է խուսափել թակարդներից: Հաշվի առնելով այդ հատկությունները՝ հակահրթիռային համակարգերի համար դժվար է ոչնչացնել դրանք»:
Ռուսաստանցի փորձագետների կարծիքները, որոնք սառը ցնցուղ էին Ալիևի համար, դուր չեն եկել պաշտոնական Բաքվին, որն ամեն գնով փորձում է «քանակի» հաշվին «հաղթել» Հայաստանին և Արցախին:
Հ.Գ. Պաշտոնական Բաքուն ունի մեկ տարբերակ համոզվելու, որ իր կողմից գնվելիք «Երկաթյա գմբեթ»-ը ծակվելու է: Նոր պատերազմի սանձազերծելու դեպքում ՀՀ-ն առանց երկար մտածելու «Իսկանդեր»-ով կբամփի Ալիևի «տաք գլխին», որ իր հայրիկի՝ Հեյդար բաբայի նման երկար հիշի հայերից ստացված «ապտակը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1173474552736492?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1479243749125904
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել