http://www.photojoiner.net/image/VojQR9j8ԱԺ-ում արդեն երկրորդ օրն է՝ ընթանում է հերթական քառօրյան: Քառօրյան առանձնանում էր մյուսներից, քանի որ նախատեսված էր քննարկել 2017-ի պետբյուջեի նախագիծը, սակայն երկրորդ օրն անընդմեջ չի հաջողվում ԱԺ պլենար նիստում կազմակերպել բյուջետային քննարկումները: Պատճառը նախօրեին սկսած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցը և կից ներկայացված օրենքների փաթեթը կամ, այլ կերպ ասած, վերջին օրերին այդքան չարչրկված 1000 դրամների օրինագիծը:

Քննարկումներն ավելի շատ նմանվեցին նախընտրական քարոզարշավի, քանի որ բոլոր քաղաքական ուժերն առիթը բաց չթողեցին իրենց ելույթներում ու հարցադրումներում հաճոյանալ և մի շարք ծեծված փաստարկների միջոցով և ամբոխահաճո ելույթներ ունենալ: Բոլորը խոսում էին գրեթե նույն պնդումների շուրջ և դրանով փորձում «մնալ գծի մեջ»:

Մտքերի փոխանակման ժամանակ ելույթների համար գրանցվեցին 38 հոգի:

Երկօրյա այս պոպուլիզամապաթոսային քննարկումների գագաթնակետը եղավ գեներալ Սեյրան-Արամ Մանուկյան մինի դուելը:

Սարոյանն իր ելույթում նշեց. «Հենց փորձեցին ժողովրդի օգտին մի բան անել, էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից: Հիշեցին, թե ով ոնց տները սարքեց, ով բանակից տուշոնկա գողցավ: Բանակից ով ինչ գողցավ, կերավ, մեկ ա քթերից դուրս ա գալու: Իրանց քթերից էլ դուրս չգա, էրեխեքի քթերից ա դուրս գալու: Ավելի լավ ա՝ Աստված պատժի, քան դատախազը: Ասում եք` գեներալները գող ավազակ են, գյուղ կա՞, որ շուն չլնի»:

Գեներալի բավականին տպավորիչ ելույթից հետո ԱԺ ամբիոնից Արամ Մանուկյանը, հիշելով մեկուկես տարի առաջ Սարոյանի ելույթը, որտեղ նա քննադատում էր Մանուկյանին ցույցերից մեկի ժամանակ հայհոյելու փաստի վերաբերյալ: Մանուկյանը նշեց. «Սեյրա՛ն ջան, դու զինվորական, կուլտուրական, կրթված մարդ ես, ու Լյովը չիմանանք՝ բանակում ինչ է կատարվում, ջհանդամ, բայց դու գոնե գիտես՝ ով է բանակում թալանում»:

Խորհրդարանի քննարկումները կշարունակվեն վաղը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել