Картинки по запросу կառավարություն«Առաջին թիրախը աշխատատեղն է, առաջին թիրախը՝ աշխատող մարդուն ամագ լինելը»,- վերջերս Սյունիքի մարզ կատարած այցելության շրջանակներում Սյունիքի համայնքների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սա մի շատ կարևոր մեսիջ էր, որ վարչապետը հղում է բոլորին: Նա ասում է՝ դու եթե աշխատում ես, դու մեր աջակցության թիրախում ես: Հիմա թե Հայաստանում որքան աշխատող մարդ կա՝ իրականում աշխատող, դա այլ հարց է: Բայց այն է, որ կառավարությունն իր գործունեության կենտրոնում տեսնում է հավելյալ արժեք ստեղծող մարդուն, դա փաստում է այս հայտարարությունը:

Այս ամենի ամենահետաքրքիր կողմը, սակայն, նշված հայտարարությունը կիրառության մեջ տեսնելն է, ինչը կարող է տեղի ունենալ միայն հասարակության, մարդկանց, անհատների ակտիվ արձագանքի շնորհիվ: Գուցե արդյունքում կառուցվի, հաստատվի ու ամրանա նաև կառավարություն-անհատ կապը:

Մի բան է մտահոգում. հասարակությունը պատրա՞ստ է այդ ակտիվությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել