«Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված և տարբեր կուսակցություններից ձուլված «Հայկական վերածնունդը», կարծես, իր առաջին ճաքերն է տալիս։ Եվ եթե նախկինում շշուկներ էին պտտվում քաղաքական կուլիսներում, ապա այսօր արդեն այդ մասին բարձրաձայնում է ՀՎԿ անդամ, «Հայկանդուխտ– ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը։ Լրատվամիջոցների հետ զրույցում տիկին Ղազարյանը հայտարարել է, թե ՀՎԿ-ին միացած որոշ կուսակցությունների ղեկավարներ դժգոհություններ ունեն և մասնավորապես՝ դժգոհ են իրենց հանդեպ ՀՎԿ ղեկավարության վերաբերմունքից։ Նախկին ՕԵԿ-ական ՀՎԿ կարկառուն ներկայացուցիչներից, որոնք չցանկացան այս մասին խոսել, «Իրավունքին» վստահեցրին, թե «Հայկանդուխտի» հարցը լուծված Է։ Ավելին՝ շուտով Էլ չի բողոքի։ Թե ո՛րն Է ՀՎԿ-ի կուսակիցներին լռեցնելու բաղադրատոմսը, դժվար Է ասել, սակայն փաստ Է, որ Ա. Ղազարյանի  վերոնշյալ հայտարարությունից հետո, ՀՎԿ-ն հանդես եկավ պարզաբանմամբ, ավելի ճիշտ՝ սև աչքալուսանք տալով, թե «Հայկական վերածնունդ» կուսակցությունում այլ կուսակցություններ գոյություն չունեն, քանզի ՀՎԿ-ին միաձուլված կուսակցությունները՝ ՀՀ օրենսդրության համաձայն, գրեթե մեկ տարի Է լուծարվել են և, հետևաբար, խոսել արդեն նախկին կուսակցությունների դուրս գալու մասին, աբսուրդ Է։ Այնպես որ, ստացվում Է եթե ՀՎԿ-ի հետ իրենց քաղաքական ապագան կապած կուսակցությունները փորձեն դուրս գալ ՀՎԿ-ական շարքերից, ապա կմնան լրիվ ձեռնունայն՝ առանց իրենց երբեմնի կուսակցությունների, որոնք ձուլել են՝ ի փառս Ա. Բաղդասարյանի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել