Արծրուն Հովհաննիսյանը հերթական անգամ ստեց՝ 1000 դրամների նախաձեռնության պարզաբանման համար հրավիրված ասուլիսի ընթացքում ասելով, որ մեր երկրում մուլտիմիլիոնատեր գեներալներ չկան, և իբրև թե դրանք ֆեյսբուքյան իրականության մեջ ստեղծված միֆեր են։ Այն, որ մեր երկրում կան բանակը թալանող գեներալներ, սա գիտեն նույնիսկ Հայաստանի գյուղերում, այն, որ այդ գեներալներին մարդիկ գիտեն անուն առ անուն, և տարբեր ժամանակներում սրանք բանակի փողեր թալանելուց բացի՝ նաև ՓՄՁ-ներին են ճնշել, անհերքելի փաստ է, որն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ապացուցելու կարիք չկա։ Հիմա խնդրին մոտենանք մյուս կողմից. եթե Արծրուն Հովհաննիսյանը ցանկանում է հիմարի տեղ դնել այս հասարակությանը, ապա ստիպված եմ տեղեկացնել, որ իր խոսքի հեղինակությամբ և մտավոր ներուժով այնքան չկա, որ կարողանա հիմարացնել այս հասարակությանը, եթե Արծրուն Հովհաննիսյանը իսկապես վստահ է, որ այդպիսիք չկան բանակում, ուրեմն՝ ինքն է հայտնվում հիմարի դերում։
Եվ մեր՝ իրեն սուպեր խոսնակ համարող, բայց իրականում անգրագետ ստերի մեծ վարպետ Արծրունին ուղղակի խորհուրդ կտամ օրինակ վերցնել իր կոլեգաներից և բացահայտ ստեր խոսելու փոխարեն գոնե, որքան հնարավոր է, լղոզել պատասխանները։ Հավատացե՛ք, սա ավելի լավ է աշխատում, քան այս աստիճան հիմարաբար ստելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել