Աշխարհով մեկ հազարավոր մարդիկ փորձում են ազատվել ավելորդ քաշից, և, ցավոք սրտի, ոչ միշտ են նրանց ջանքերը հաջողություն ունենում:

Մեր այսօրվա հերոսուհի Ռիտա Չելիկը 111 կգ էր կշռում՝ ունենալով 164 սմ հասակ:

Աղջիկը փորձում էր նիհարել բոլոր հնարավոր դիետաների օգնությամբ, բայց ապարդյուն:

Ակնհայտ էր, որ առանց սպորտով զբաղվելու նրան չի հաջողվի նիհարել:

Ինչպես բոլոր գեր մարդիկ, Ռիտան նույնպես ամաչում էր իր արտաքինից և հազվադեպ էր տանից դուրս գալիս, բնականաբար մարզասրահ գնալու մասին խոսք չէր կարող լինել:

Բայց մի հիանալի օր նրա ամուսինը զարմացրեց իրեն նվերով, որը փոխեց աղջկա կյանքը: Դա մարզասարք վազքուղի էր:

Այսպիսի տեսք ուներ Ռիտան մինչև նիհարելը: Աղջիկը զզվանքով էր նայում հայելու մեջ իր արտացոլանքին:

Բայց հենց նա մարզասարք վազքուղի ունեցավ, սկսեց վազել շաբաթը հինգ օր: Ռիտան վազքով զբաղվեց մեկ տարի և երեք ամիս: Այդ ընթացքում նա վազեց 4 345 կմ:

Այս ֆիզիկական վարժությունների շնորհիվ Ռիտան ազատվեց իր քաշի կեսից: Ի դեպ, Ռիտան երկու երեխաների մայրիկ է:

Այժմ աղջիկը 32 տարեկան է: Նա վերջապես հրաժեշտ է տվել իր բարդույթներին և ապրում է լիարժեք կյանքով:

Նա այլևս չի ամաչում փողոց դուրս գալուց և հաճույքով վազում է մաքուր օդում:

Ռիտան իր փորձով ցանկանում է ոգեշնչել բոլոր նրանց, ովքեր ամաչում են իրենց մարմնից, ինչպես ինքն էր ամաչում որոշ ժամանակ առաջ:

Ռիտան երկար ճանապարհ է անցել (4 345 կմ) և վերջապես հասել է իր նպատակին:

Դրան հասնելու համար նրան հարկավոր էր համբերություն, համառություն և սովորական մարզասարք վազքուղի:

Ռիտա Չելիկի պատմությունը ոգեշնչող է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել