Image result for Ռեստարտ 2020«Ռեստարտ 2020»-ը կորցնում է օրիգինալությունը, ու Մկոն ինչքան ծանոթ-բարեկամ դերասան ունի, «խցկումա» սիթքոմ... Մնումա՝ Շուշան Թովմասյանը։
Իմ մոտ տպավորություն է, որ էտ սիթքոմում անտեսանելի Աստված կա, ով մոտ 8 սերիայում արագի մեջ մի քանի Ադամներ ու Եվաներ ստեղծեց, որով էլ հարամեց օրիգինալ ու հետաքրքիր մոտեցումով այդ սիթքոմը։
Հարգելի Մկո ու սցենարիստներ, եթե զգում էիք, որ էնքան չկաք, որ մի կամ երկուսի, հը, հը, մաքսիմում 2.5 մարդու վրա կարաք հետաքրքիր ու օրիգինալ սցենար գրել ու հետաքրքիր ռեժիսորական լուծումներ անեիք, ապա ձեզ խնդրող չկա քիթներդ խոթեիք էն տեղը, որը ձերը չի։ Տնաշեններ, նենց տպավորությունա, որ մեր երկրի բոլոր պարապ ու անգործ դերասանների աշխատանքի տեղավորման գործակալությունա էս սիթքոմը։
Իսկ ամեն ինչ փորձում էր հետաքրքիր ու խոստումնալից սկսվեր, իսկ հիմա ամեն ինչ մանրից դառնումա բարդակ։
Ցավոք... Դրա համար վերմակները ձեր ոտքերի գյորա մեկնեք, ու մնացած սիթքոմներից լավը չէիք, սուսուփուս ստանդարտ բան ստեղծեիք ու յոլա տանեիք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել