Երբ հանրության շրջանում ամենաքննարկվող թեման ինչ-որ «1000 դրամանոց» աղմուկն է, այլ ոչ թե, ասենք, ժողովրդավարացման խնդիրները, համակարգային կոռուպցիան, ինքնիշխանությունը, քաղաքակիրթ աշխարհում արժանի տեղ զբաղեցնելը, ուրեմն` էդ հասարակության հետ մի բան այն չէ։
Հասկանում եմ և շատ դեպքերում կիսում եմ դաշտում առկա գերմակերեսային և գերզգացմունքային կարծիքները, բայց, անկեղծ, շատ ցածր եմ համարում դրա մասին խոսելու անհրաժեշտությունը (քանի որ այն գերմակերեսային և գերզգացմունքային ֆոնից այն կողմ չի անցնում)։

Այո՛, այս թեմայով կարող են որոշ, իշխանության հետ կոնկրետ կապեր ունեցող շոուբիզնեսի աստղեր աղմուկ բարձրացնել, «լուրջ վերլուծություններ» անել, բայց այ որ քաղաքական իսթեբլիշմենթը ամբողջությամբ կթաթախվեր էս թեմայի մեջ, արդեն զավեշտալի է։

Էս պահվածքով, հավատացեք, դուք հերթական անգամ ապացուցում եք, որ իշխանության որակի ուղիղ համեմատականն եք, ավելին՝ տեղ-տեղ անգամ զիջում եք «խուճապահար» իշխանությանը։

Հ.Գ. Սենց որ շարունակվի մեր երկրում, իշխանափոխության միակ ճանապարհը պալատական հեղաշրջումներն են լինելու, որովհետև հենց պետք լինի, մի հատ «1000 դրամանոց» թեմայով կշեղեն ամենալուրջ քաղաքական օրակարգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել