ՄԻԱԿ քարտուղար

Այս պահին ես կցանկանայի, որ սթափ բանականությունը հաղթի տարերային զգացմունքայնությանը: Վերջին հինգ-վեց օրերի հետընտրական գործընթացները վկայում են, որ, մեծ հաշվով, ո՛չ «Ժառանգությունը» և ընկերներն են հակված` դիմելու կտրուկ գործողությունների, և ո՛չ էլ իշխանություններն են փորձում ճնշել նրանց տարաբնույթ ինքնաբուխ (գուցե` ուղղորդված), արտոնված և չարտոնված հանրահավաքները: Սա նշանակում է, որ երկու կողմներն էլ սկզբունքորեն պատրաստ են երկխոսության (գուցե` երկխոսության շարունակության) և, միանշանակ հակված են քաղաքակիրթ ճանապարհով խնդիրները լուծելու մոտեցմանը: Եվ այս կենսական խնդրում կառուցողական մոտեցումներ պետք է դրսևորեն մեր բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության մյուս սուբյեկտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել