Image result for համերգ հունվար 2850 միլիոնդրամանոց համերգի մասին 
Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ խոսքը այս տարվա հունվարի 28-ին արդեն կայացած համերգի մասին է, և այդ արդեն կայացած համերգի համար «Դավտիգ» ընկերությանը գումար տրամադրելու մասին։ Այս առումով չենք կարող քննադատել ներկայիս ՊՆ Վիգեն Սարգսյանին, քանի որ գործընթացն ու պայմանագրի կնքումը եղել են նախկին նախարարի կառավարման շրջանում՝ այն ժամանակ, երբ դեռ չէր եղել ապրիլյան պատերազմը և բանակն իր ողջ թշվառությամբ դեռ չէր բացվել հայ հասարակության առջև։ Ուստի 1000 դրամների ֆոնին մամուլում այս համերգի չճշտված ժամկետները և դրա կնքողների մասին սխալ տեղեկություններն արհեստականորեն սրում են իրավիճակը և անհարթ դարձնում Վիգեն Սարգսյանի նոր սկսվող պաշտոնավարումը, ով այս պարագայում, արդարության համար պետք է նշենք, որ որևէ պատասխանատվություն չի կրում կատարվածի համար։
Մեր երկրում սոցիալ-տնտեսական վատ պայմաններում համերգի վրա այսքան գումար վատնելն, իհարկե, երբեք էլ տեղին և արդարացված չի եղել, սակայն այս դեպքում մամուլը և սոցցանցային հանրությունը պետք է ընտրեր իր մեղադրանքներն ուղղելու ճիշտ հասցեատիրոջը և դրանք հնչեցնելու ճիշտ ժամանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել