Image result for բանակ1000 դրամների թեմայով, իրականում հասկանալով, որ հասարակության հարցադրումները տեղի են՝ հատկապես բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և բանակը թալանող գեներալների մասով, սակայն մյուս կողմից չենք կարող չդիտարկել նաև խնդրի մյուս կողմը։ Մենք միահամուռ կերպով հանդես ենք գալիս (ցավով եմ ասում) ապագայում զոհվող կամ վիրավորվող զինվորիների ընտանիքներին օգնելու նախաձեռնության դեմ, էլի եմ նշում մեր հարցադրումներն ու զայրույթը տեղին են, սակայն այս պահին ինձ մի բան է հետաքրքիր՝ ինչու՞ մենք նույնքան միահամուռ կերպով հանդես չենք գալիս ոչ թե անօրինականության հետևանքի, այլ հենց անօրինականության դեմ։ Խոսքս բանակը թալանող գեներալների մասին է։ Հիմա այս 1000 դրամների դեմ պայքարողներից քանի՞ հոգի, քաջ գիտակցելով մի շարք գեներալների թալանը, կգնա այդ գեներալի առանձնատան դեմ պայքարելու, կամ հազար ու մի այլ տիպի անօրինականություն է կատարվում մեր երկրում՝ ավելի խորքային, ավելի լուրջ, քան այս 1000 դրամները ժողովրդից քերելն է։ Ինչու՞ ենք մենք լռում այդ ժամանակ։ Գիտե՞ք ինչու, որովհետև որպես ժողովուրդ՝ հեշտ ուղղորդվող ենք, չենք տեսնում խնդրի արմատները , միայն վերցնում ենք խնդրի մակերեսն ու սկսում բողոքել։ Ուր էր թե այսքան միահամուռ լինեինք ավելի լուրջ խնդիրների դեմ պայքարելիս, քան այս 1000 դրամի պատմությունն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել