Картинки по запросу գագիկ համբարյանԿիրակի Բուլղարիայում և Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ են տարել ռուսամետ քաղաքական գործիչները։ Բուլղարիայում նախագահ է ընտրվել Սոցիալիստական կուսակցության թեկնածու, գեներալ Ռումեն Ռադևը, իսկ Մոլդովայում՝ Իգոր Դոդոնը, ով կրկին ներկայացնում է սոցիալիստներին։ Բուլղարիայում և Մոլդովայում գրանցված արդյունքները Արևմուտքի պարտությունն է։ Այդ արդյունքները Եվրամիության և ԱՄՆ-ի՝ մինչ այժմ այդ երկրներում վարած սխալ արտաքին քաղաքականության հետևանքն է։ Հեռացնելով նրանց ՌԴ-ից և պարտադրելով վարել հակառուսական քաղաքականություն՝ Արևմուտքը դրա դիմաց համարժեք ոչինչ չառաջարկեց։ Արդյունքը սոցիալիստ-ռուսամետների իշխանության գալն է։
Վաշինգտոնի, Լոնդոնի և Եվրամիության արտաքին քաղաքականությունը, որի հիմքում հակառուսականությունն է, տանուլ է տալիս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել