Image result for բանակԱզգ-բանակ գաղափարախոսությունը, դեռ չծնված, արդեն հոգեվարքի մեջ է հայտնվել։ Դե ինչպես կարող է հասարակությունը վստահել գաղափարախոսության հեղինակներին և նվիրվել դրան, եթե իրենից 1000 դրամ են պոկում, բայց միևնուն ժամանակ 50 մլն դրամ են նախատեսում ծախսել բանակի օրվան նվիրված համերգի վրա, որտեղ հայկական շոուբիզնեսի անտաղանդ, իրենց ժողովրդական կամ վաստակավոր կոչած ու կոչված, միջակ կարողությունների տեր մի քանի աստղերն են հանդես գալու։ Ու՞մ են նրանք հետաքրքիր կամ ինչո՞վ դրանք պետք է ուրախացնեն կամ շնորհավորեն զինվորին, որը արժեք չունի այս պետության համար, որի բաժին հացը կտրել, տվել եք այդ աստղին իր թուրքական կլկլոցի համար, և որի ընտանիքը վարկի մեջ կորած է, իսկ իր կյանքը՝ ամեն պահի վտանգված ոչ խաղաղ սահմաններում։ Եվ այս մարդկանց մենք պետք է վստահենք կամ կարծենք, որ նրանք ոչ ավել, ոչ պակաս, գաղափարախոսություն պետք է իրագործեն կամ մշակեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել